Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Չեխիայում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի 25-ամյակին նվիրված հուշ-երեկո

09.12.2013   
  
hits: 2572


Դեկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվեց Սպիտակի երկրաշարժի 25-ամյակին նվիրված հուշ-երեկո: Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով մասնավորապես նշեց. «Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ բարեկամ չեխ ժողովուրդը։ Մեզ հետ են այսօր նրանք, ովքեր կազմակերպել են այդ օգնությունը, եւ ես Հայաստանի Հանրապետության անունից իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում նրանց»: Այնուհետեւ նա ընթերցեց Չեխիայի Խորհրդարանի սենատոր  Յարոմիր Շտետինայի՝ արտերկրից ուղարկված հեռագիրը, ուր չեխ խորհրդարանականը մասնավորպես նշել էր. «Ես բազմիցս եղել եմ Սպիտակում ու Գյումրիում եւ համոզվել, թե ինչ ուժ ու կամք ունի հայ ժողովուրդը»։

Երեկոն շարունակեց հայտնի չեխ լրագրող Դանա Մազալովան, ով պատմեց աղետից անմիջապես հետո տուժածներին օգնությունը կազմակերպելու մասին եւ մոմ վառեց զոհերի հիշատակին։

Միջոցառման ընթացքում Դանա Մազալովան հավաքվածներին ներկայացրեց 1989թ. նկարահանված՝ չեխ ռեժիսոր Միլան Մարիշկայի «Երկիր Արարատի ներքո» եւ «Վերապրածների կամուրջ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը: Ֆիլմերը մեծ համակրանքով եւ կարեկցանքով են պատմում հայ ժողովրդի եւ իր հինավուրց մշակույթի, Հայաստանի գլխին եկած մեծ արհավիրքի եւ միջազգային օգնության մասին:

Հաջորդիվ ելույթ ունեցավ «Մարդը կարիքի մեջ» ոչ-կառավարական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Շիմոն Պանեկը, ով եղել է՝ Չեխսլովակիայից Հայաստան, այնուհետեւ նաեւ՝ Լեռնային Ղարաբաղ ուղարկվող մարդասիրական օգնության համակարգողներից մեկը։ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը, որն այսօր մարդասիրական եւ մարդու իրավունքների պաշտպանության՝ Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ կազմակերպություններից մեկն է, ստեղծվել է հայ ժողովրդին մարդասիրական օգնություն կազմակերպելու առիթով: Պարոն Պանեկը նշեց, որ հայ ժողովուրդին հասած արհավիրքը կիսով չափ փոխեց իր կյանքը:

Միջոցառման շրջանակներում կայացավ նաեւ աղետի գոտու հետ առնչություն ունեցած, Պրահայում բնակվող եւ ստեղծագործող հայ նկարիչների գործերի ցուցահանդես:

Հուշ-երեկոն, որին մասնակցեցին Չեխիայի քաղաքացիական եւ մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ավարտվեց ընդունելությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը