Լուրեր
նորություններ/news

Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Մինսկում

Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Մինսկում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում` 1988թ. Սպիտակի երկրաշարժից զոհվածների հիշատակին տեղադրված խաչքարի մոտ, անցկացվեց ոգեկոչման արարողություն:

Պսակադրության արարողությանը հետևեց եկեղեցու սպասավորների կողմից մատուցված հոգեհանգստի ծիսակատարությունը:

Այնուհետև ելույթ ունեցավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով հակիրճ ներկայացրեց անցած տարիներին աղետի գոտում կատարված աշխատանքները: Միջոցառման մասնակիցների առջև հանդես եկավ նաև «Հայաստան» մշակութային լուսավորչական ընկերության ղեկավար Գ.Եղիազարյանը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ