Լուրեր
նորություններ/news

Դոնեցկում Հայաստանի պատվո հյուպատոսություն է բացվել

Դոնեցկում Հայաստանի պատվո հյուպատոսություն է բացվել
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում սկսել է գործել Հայաստանի պատվո հյուպատոսությունը:

Դոնեցկի մարզում Հայաստանի պատվավոր հյուպատոս  Կարեն Յայլոյանի խոսքով՝ «Հայաստանի պատվո հյուպատոսության  հանդիսավոր բացումը նախատեսված է 2014 թվականի սկզբին, քաղաքացիների հետ աշխատանքներ կսկսեն իրականացնել արդեն դեկտեմբերից»: Հյուպատոսությունը գտնվում է Մարիա Ուլյանովայի փողոցում, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Դոնեցկում Հայաստանի պատվո հյուպատոսությունը թվով 4-րդն է Ուկրաինայում: Ավելի վաղ Հայաստանի հյուպատոսություններ էին բացվել Խարկովում, Տերնոպոլում եւ Սիմֆերոպոլում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am