Լուրեր
նորություններ/news

Կիրո Մանոյան. Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան ընդամենը հաշտեցման գործընթացի առկայություն ցույց տալու համար է

Կիրո Մանոյան. Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան ընդամենը հաշտեցման գործընթացի առկայություն ցույց տալու համար է
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան գալիս է միայն նրա համար, որպեսզի աշխարհին ցույց տա, թե հաշտեցման ինչ-որ գործընթաց է առկա: Այս մասին դեկտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ նրա՝ Թուրքիան անում է ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանին ստիպի ընդունել նախապայմանները: «Սակայն հասկանալի է, որ Հայաստանը չի կարող Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել վերջինիս կողմից ներկայացված նախապայմանների առկայության պարագայում: Եթե մենք պետք է նախապայմանների լեզվով խոսենք, ապա այդ դեպքում նախապայմանները պետք է Հայաստանը ներկայացնի», — նշել է Կիրո Մանոյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ ներկայումս Թուրքիայի շահերը պահանջում են աշխարհին ցույց տալ, թե ինչ-որ գործընթաց է տեղի ունենում:

Նշենք, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կկայանա Երեւանում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am