Լուրեր
նորություններ/news

Դավութօղլուի այցի ընթացքում Հայաստանի նախագահի հետ հանդիպում պլանավորված չէ. Արման Սաղաթելյան

Դավութօղլուի այցի ընթացքում Հայաստանի նախագահի հետ հանդիպում պլանավորված չէ. Արման Սաղաթելյան

Հայաստանի նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երեւանյան այցի ընթացքում պլանավորված չէ եւ տեղի չի ունենալու: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը:

Նշենք, որ  ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաստատել էր, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի կայանալիք նիստին հրավիրված են բոլոր մասնակիցները, այդ թվում`  Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:

Դավութօղլուն հայտարարել է, որ մասնակցելու է դեկտեմբերի 12-ին Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, թուրքական Sabah-ը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրել էր, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան կատարելիք այցի շրջանակներում նախատեսում է հանդիպել Հայաստանի իր գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հրապարակման մեջ նշվել էր, թե Դավութօղլուն Հայաստան է գնում 2 առաջարկով՝ Հայաստանը Ադրբեջանին հանձնի ազատագրված շրջաններից 2-ը, որի դիմաց Թուրքիան բացելու է սահմանը։ Զավեշտալին այն է, որ շեշտվում էր, թե Դավութօղլուի այս առաջարկը կարեւոր առիթ է Հայաստանի համար։

Լուրեր Հայաստանից — NEWS.am