Լուրեր
նորություններ/news

«Tablet Magazine». Էրդողանը չի մասնակցել Մանդելայի հուղարակավորությանը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով չհայտնվի անհարմար իրավիճակում

«Tablet Magazine». Էրդողանը չի մասնակցել Մանդելայի հուղարակավորությանը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով չհայտնվի անհարմար իրավիճակում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, տեղեկանալով հայտնի հարավաֆրիկացի առաջնորդ Նելսոն Մանդելայի մահվան մասին, Հարավային Աֆրիկա հեռագիր է ուղարկել, սակայն որոշել է չմեկնել Սոուետո՝ թաղման արարողությանը մասնակցելու: Այդ մասին է գրում «Tablet Magazine»-ը:

Էրդողանը «վճռականորեն տրամադրված է աշխարհի մաս չկազմել», նշել է թուրք լիբերալ վերլուծաբաններից մեկը: Նա հավելել է, որ Էրդողանը՝ «Մեծ քսանյակի» անդամ պետության վարչապետը, «պարզապես ինքնագոհ, վրիժառու, դատարկաբանող, մարդուն առերես վիրավորող մեկը չէ, ինչպես թվում է: Նա ավելի վատն է»:

Տարածաշրջանային այլ վերլուծաբաններ ենթադրում են, որ Էրդողանի բացակայությունը պատժամիջոց էր հին լարվածության համար, որը գոյություն ուներ Մանդելայի կառավարության եւ Թուրքիայի միջեւ 1990-թվականների սկզբին: Մյուսները նշում են, որ Էրդողանը չի մեկնել Սոուետո, քանի որ ցանկանում էր խուսափել անհարմար իրավիճակից՝ կապված  Հայոց ցեղասպանության եւ քրիստոնյաների դեմ հալածանքների թուրքական պատմական ժխտողականության հետ: Ոմանք պարզապես ակնհայտ զուգահեռներ են անցկացնել Մանդելայի՝ ապարտեիդի դեմ պայքարի եւ թուրքերի դեմ քրդերի անկախության համար պայքարի միջեւ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am