Լուրեր
նորություններ/news

Սառույցը հալեցնելիս նոր պատերազմ կարող եք սկսել. Դավութօղլու

Սառույցը հալեցնելիս նոր պատերազմ կարող եք սկսել. Դավութօղլու
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով երեկ Երևան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել մի շարք հայտարարություններով. հայտնում է Hurriyet.com-ը:

«Բռնի տեղահանությունը չենք ընդունում, դա ուղղակի անմարդկային արարք է: Արդար հիշողությամբ կարող ենք կոտրել դիմադրող գիտակցությունը: Փորձելով հալեցնել սառույցը` կարող եք սառույցի տակ մնալ: Համարենք` սահմանը բացեցինք: Եթե վաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի, մենք ստիպված կլինենք նորից փակել սահմանը: Ամենադժվարը սառույցը հալեցնելն է: Սառույցը հալեցնելիս մի նոր պատերազմ կարող եք սկսել: Փորձելով միանգամից հալեցնել այն` այնպես կկոտրվի, որ տակը կմնաք:

Արդար հիշողություն (Just memory) ենք ասում: Սրանով ուզում եմ ասել` ինչ եղել է, դա հիշենք: Միայն այս դեպքում կհասկանաք, որ թուրք-հայկական հարաբերությունները գերմանա-հրեական հարաբերությունների նման անցյալ չունեն:

Յուրաքանչյուր փողոցում մի ընդհանուր կետ ունենք: Սա բացահայտելով` այդ տեղահանությունը ես նույնպես բոլորովին սխալ արարք եմ գտնում: Իթթիհաթականների արարքը ճիշտ արարք չէր, անմարդկային էր»,- ասել է Դավութօղլուն:

Yerkir.am