Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Հայկական տխրությունը միշտ իմ երգերում առկա է». ֆրանսիահայ երաժիշտ Եսայի Ալթունյան

16.12.2013   
  
hits: 2868


Հայկական արմատներով ֆրանսիական երաժիշտ Եսայի Ալթունյանը Հայաստանում արդեն եղել է:

Եսային երգիչ է, կոմպոզիտոր, պրոդյուսեր, գործիքավորող, տարբեր տարիների երգեր է գրել Միշել Լեգրանի, Ամել Բենտի, Էնթոնի Կավանի, Մայքլ Յունի, Ջենիֆերի, Օֆելի Ուինթերի, Պասսիի, Լորիի եւ ֆրանսիական հայտնի այլ կատարողների համար:

NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում Եսային պատմեց իր, իր ծրագրերի եւ ստեղծագործական գործունեության մասին՝ նշելով, որ հայկական զգայունությունն ու Հայաստանի պատմությունը միշտ առկա են իր երաժշտության մեջ:

- Եսայի, մեր զրույցը սկսենք Ձեր մանկությունից: Որտե՞ղ եք ծնվել ու մեծացել:

- Ես ծնվել եմ Փարիզում: Մեծացել եմ փարիզյան գետտոյում՝ բազմամշակութային միջավայրում: Այդ յուրովի ազդեցություն է ունեցել ինձ վրա: Ինձ շրջապատում էին աֆրիկացիներ Մարոկկոյից, Ալժիրից, Թունիսից, իտալացիներ, իսպանացիներ եւ այլն: Շրջան էր, որտեղ բազմաթիվ համայնքներ էին ներկայացված: Կարծում եմ՝ այդ ինձ օգնեց բաց լինել բոլորի համար, շփվել աշխարհի հետ: Ես սովորեցի գնահատել իմ բոլոր ընկերների ու ծանոթների մշակույթը (խոհանոց, երաժշտություն, պարեր), քանի որ մենք նույն թաղամասում էին բնակվում: Տարատեսակ երաժշտությունն ազդում էր ինձ վրա, իսկ ես իմ հերթին նրանց ներկայացնում ու փոխանցում էի իմ մշակույթն ու պատմությունը:

- Ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել երաժշտությամբ:

- Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել 3 տարեկանում: Ինձ հետ մայրս էր պարապում. նա երաժիշտ է: Երաժշտությունը մեր տանն առկա էր առավոտից երեկո:

- Որքան գիտեմ, Դուք ոչ միայն երգերի հեղինակ ու կոմպոզիտոր եք, այլեւ պրոդյուսեր: Աշխատել եք այնպիսի մեծերի հետ, ինչպիսիք են Միշել Լեգրանը, Ամել Բենտը, Էնթոնի Կավանը, Մայքլ Յունը, Ջենիֆերը, Օֆելի Ուինթերը, Պասսին, Լորին: Այլ աստղերի հետ հետագա ծրագրեր ու նախագծեր ունե՞ք: 

- Այո, ես աշխատել եմ նրանց եւ շատ այլ աստղերի հետ, մասնավորապես՝ Միշել Լեգրանի: Ներկայում ֆրանսիական հեռուստաալիքներից մեկում աշխատում եմ որպես երաժշտական տնօրեն: L'ecole des Fans nouvelle generation հեռուստաշոուն եթեր է հեռարձակվելու 2014 թվականի հունվարից, Gulli հեռուստաալիքով:

Ընդհանուր առմամբ, հիմա Ֆրանսիայի բազմաթիվ կատարողների համար եմ գրում: Նոր սերունդը խոստումնալից է: Ես երաժշտություն եմ գրել ֆրանս-ալժիրյան համատեղ արտադրության ֆիլմի համար: Այն հսկայական բյուջեով ժապավեն է, Ջեյմս Բոնդի նման մի բան, որտեղ գլխավոր հերոսուհին երգչուհի Լորին է:

Ֆիլմը հաջորդ տարի ցուցադրվելու է Կաննի կինոփառատոնի ընթացքում: Բացի այդ, Լոս Անջելեսում աշխատում եմ իմ նոր ալբոմի ուղղությամբ: Արդեն երկար ժամանակ է՝ ապրում եմ Ֆրանսիայի եւ Լոս Անջելեսի միջեւ:

- Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր երաժշտությունը, այն ի՞նչ ոճում է:

Իմ ոճը ես նկարագրում եմ որպես URBAN SOUL: Այն փողոցի եւ հոգու երաժշտությունների խառնուրդ է: Ժամանակակից ալքիմիա հոգու եւ սրտի բաբախյունի միջեւ:

- Երաժշտությունն ինքնարտահայտման ձեւ է: Ձեր ստեղծագործությունների վրա հայկական արմատներն ազդո՞ւմ են:

- Ակնհայտ է, որ իմ հայկական զգայնությունն ամեն ինչի հանդեպ եւ մեր երկրի պատմությունը մշտական ներկայություն ունեն իմ երաժշտության մեջ: Ստեղծագործելիս ես անընդհատ զգում եմ այդ: Հայկական տխրությունը միշտ իմ երգերում առկա է: Վստահ եմ, որ այդ ինձ փոխանցվել է ծնողներիս, պապիկիս ու տատիկիս միջոցով: Իմ երաժշտության մեջ միաժամանակ ուրախություն եւ հույս կա, եւ, իհարկե, տխրություն, որը պայմանավորված է մեր պատմությամբ: Իմ պապիկը վերապրել է Ցեղասպանությունը: 5 տարեկան է եղել, երբ նրա աչքի առջեւ սպանել են մորը: Նաեւ պատմում էր այն ամբողջ մղձավանջը, որ իր ընտանիքը ստիպված էր վերապրել: Արցունքն աչքերին նա գիրք գրեց իր անցյալի մասին, որպեսզի մենք երբեք չմոռանանք, թե որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում: Մենք հայ ենք, եւ ես հպարտ եմ դրանով:

- Երաժիշտներից ո՞վ է առավելապես ազդել Ձեր ճաշակի վրա:

- Կարծում եմ՝ Motown-ի եւ Քվինսի Ջոնսը: Իհարկե, նաեւ էթնիկ երաժշտությունը, որը մշտապես շրջապատում է ինձ: Ավելացնենք Սթիվի Ուոնդերին, Փրինսին եւ այլն:

- Դուք արդեն եղել եք Հայաստանում, զուգերգ եք ձայնագրելԷմմիի հետ: Ինչպիսի՞ն է Ձեզ համար պատմական Հայրենիքը:Նորից Հայաստան այցելելու մտադրություն ունե՞ք:

- Ես շատ եմ ճամփորդել Հայաստանում 2011-2012 թ.թ.: Էմմիի հետ երգել եմ «Էրեբունի-Երեւան» երգը: Աշխատել եմ հայկական հեռուստաալիքների հետ: Հրաշալի արկածներ էին… Երգը դուրս եկավ Հայաստանի սահմաններից, այն սկսեցին ճանաչել նաեւ դրսում: Ես ուրախ էի, որ օտարներն իմացան այդ հիասքանչ երգի մասին, որը գրել են Պարույր Սեւակն ու Էդգար Հովհաննիսյանը: Ես ամբողջ սրտով մխրճվեցի նախագծի մեջ: Հայաստանն աներեւակայելի երկիր է, զգացմունքներով լի: Երբեք Հայաստանից չես հեռանում նույն մարդու նման, ինչպիսին էիր մինչեւ երկիր գալը: Հայաստանը քաղաքակրթության բնօրրանն է:

Հայաստանում ինչ-որ ուժ կա, հոգի. ես շատ եմ ցանկանում վերադառնել, որպեսզի նորից տեսնեմ իմ մտերիմ մարդկանց, բոլոր հայերի աչքերի փայլը:

- Հորոսկոպով Կարիճ եք, այսինքն՝ նպատակասլաց մարդ եք:Ձեզ այդպիսին համարո՞ւմ եք:

- Այո՛, ես հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ես ամեն ինչ անում եմ՝ նպատակիս հասնելու համար: Բայց ինձ իմ սիրտն է առաջնորդում, ճանապարհ ցույց տալիս: Ես անընդհատ աշխատում եմ, քանի որ առանց երաժշտության ես երջանիկ չեմ: Ինձ երջանկացնում են աշխատանքը, երաժշտությունը եւ մարդիկ, ովքեր սիրում են ինձ եւ միշտ ինձ հետ են. իմ ընտանիքը, դուստրս եւ ընկերներս:

- Ի՞նչ է նշանակում Ձեզ համար «սեր» բառը:

- Սերը մեր սիրելի մարդկանց համար ցանկացած զոհողության գնալու ունակություն է, հանուն նրանց մեռնելու պատրաստակամություն:

Զրուցեց Պարույր Սինյավսկին, NEWS.am STYLE

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, Ֆրանսիա/France

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը