Լուրեր
նորություններ/news

Մոսկվայում լույս է տեսել ականավոր հետախույզ Գևորգ Վարդանյանին նվիրված գիրքը

Մոսկվայում լույս է տեսել ականավոր հետախույզ Գևորգ Վարդանյանին նվիրված գիրքը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Դեկտեմբերի 6-ին ՌԴ Արտաքին հետախուզության հասարակության և ԶԼՄ-ի հետ կապի Բյուրոյում, հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ կայացել է«Վարդանյան» գրքի շնորհանդեսը՝ հայազգի ականավոր հետախույզ, Խորհրդային Միության հերոս, Գևորգ Անդրեևիչ Վարդանյանի և նրա կնոջ՝ հետախույզ Գոհար Վարդանյանի կյանքին և գործունեությանը: Այս մասին հայտնում է Սարգիս Սարգսյանը:

Զույգը մոտ 30 տարի էքստրեմալ պայմաններում աշխատել է աշխարհի տարբեր երկրներում:

Գրքի հեղինակն է ռուս լրագրող, հրապարակախոս, «Российская газета» -ի գլխավոր խմբագիր Նիկոլայ Միխայլովիչ Դոլգոպոլովը: Դոլգոպոլովը անձամբ ծանոթ է եղել Վարդանյանների հետ և գրքում ներկայացված շատ փաստերի մասին իմացել է հենց նրանցից:

Գրքում ներկայացված փաստերը «Թեհրան» 43-ի և մի քանի այլ տարիների մասին են: Վարդանյանների հերոսկան գործունեության մասին պատմող այն փոքր դրվաքները, որ տեղ են գտել գրքում, ցույց են տալիս որ իրենց շնորհիվ հաջողվել է կանխել Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի դեմ կազմակերպված մահափորձերը:

Նշենք, որ հայազգի ականավոր հետախույզ Գևորգ Վարդանյանը մահացել է 2012-ի հունվարի 10-ին: Վարդանյանի հուղարկավորությանը մասնակցել է այդ տարիներին դեռ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Yerkir.am