Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թբիլիսիում բացվել է Երեւանի պուրակ

17.12.2013   
  
hits: 2849


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Երեւանի պուրակի բացման հանդիսավոր արարողությանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասի այլեւս պաշտոնապես երեւանյան անվանակոչված պուրակի հուշատախտակի հանդիսավոր  բացման պատիվը վերապահվել է երկու մայրաքաղաքների քաղաքապետերին: Երեւանի պուրակի ստեղծման նախաձեռնությունը եւ իրականացումը Թբիլիսիի քաղաքապետարանինն է: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան նշել է, որ հայկական ավանդույթներով հարուստ թաղամասում՝ Հավլաբարում, այսուհետ իր ուրույն տեղը կունենա նաեւ Երեւանի պուրակը: Նա նաեւ հավելել է, որ Թբիլիսիի քաղաքային իշխանությունն իրականում մեծ սիրով է կյանքի կոչել Երեւանի պուրակ ստեղծելու ծրագիրը, հատկապես հաշվի առնելով, որ սա եւս մեկ հիմնաքար կավելացնի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը. «Ինձ համար նաեւ շատ կարեւոր է Երեւանի քաղաքապետի հետ ունեցած մեր լավ բարեկամությունը, ինչն իր հերթին եւս կարեւոր խթան է, որ Թբիլիսին ու Երեւանը սերտորեն համագործակցեն: Եվ այս տեսանկյունից ուզում եմ առանձնակի կարեւորել նաեւ այս հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունն ու ջանքերը, ինչն արդեն իսկ վստահություն է ներշնչում, որ երկու մայրաքաղաքների համագործակցության շրջանակներն առաջիկայում անպայման կընդլայնվեն»,- նշել է Գեորգի Ուգուլավան՝ հավելելով, որ Թբիլիսիի քաղաքային իշխանությունն էլ իր հերթին կանի հնարավորը, որպեսզի Վրաստանի մայրաքաղաքի սրտում ձեւավորված նոր պուրակն իսկապես սիրված հանգստի գոտի դառնա բոլորի համար:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր խոսքում նախ շնորհակալություն  է հայտնել Գեորգի Ուգուլավային հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ կապերի ամրապնդման գործում իրապես մեծ է Թբիլիսիի քաղաքապետի անձնական ներդրումը: Տարոն Մարգարյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ Երեւանի պուրակն իսկապես սիրված վայր կդառնա ինչպես Թբիլիսիի բնակիչների, այնպես էլ հազարավոր հյուրերի համար. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության մատյանում եւս մեկ նշանակալի էջ է ավելանում: Մեր բարեկամ քաղաք Թբիլիսիի սրտում՝ Վրաստանի բազմազգ մայրաքաղաքի հայկական հայտնի Հավլաբար թաղամասում, Հայ առաքելական Սուրբ Էջմիածին եկեղեցու հարեւանությամբ բացվեց Երեւանի պուրակ: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն քաղաքապետ, եւ ի դեմս Ձեզ, նաեւ Թբիլիսիի քաղաքային խորհրդին՝ պուրակի անվանակոչման որոշումը կայացնելու համար: Եվ ես համոզված եմ, որ առաջիկայում երկուստեք մեր գործընկերային համագործակցության ծրագրերն իսկապես նոր թափ կստանան: Ինչ վերաբերում է Երեւանի անվան այս պուրակին, ապա կասկած անգամ չունեմ, որ կարճ ժամանակում այն կդառնա բոլոր թբիլիսցիների ու Թբիլիսիի հազարավոր հյուրերի հանգստի ու ժամանցի սիրված վայրերից մեկը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիսավոր արարողությունից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Քաղաքապետը տեղեկացրել է համայնքի ներկայացուցիչներին, որ Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետարաններն առաջիկայում կստորագրեն նոր համաձայնագիր, ինչը ենթադրում է երկու քաղաքների միջեւ առավել սերտ համագործակցություն եւ, օգտվելով առիթից, առաջարկել է հայ համայնքին ակտիվորեն ներգրավվել իրականացվելիք ծրագրերում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը