Լուրեր
նորություններ/news

Անտիկ հմայք Եվրոպայի սահմանին. Հայաստանի մասին հոդված է հրապարակվել ՆԱՏՕ-ի ամսագրում

Անտիկ հմայք Եվրոպայի սահմանին. Հայաստանի մասին հոդված է հրապարակվել ՆԱՏՕ-ի ամսագրում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

ՆԱՏՕ-ի ամսագրի (NATO staff centre magazine) 2013թ. դեկտեմբեր — 2014թ. փետրվար համարում լույս է տեսել Հայաստանի մասին զբոսաշրջիկային- մշակութային հոդված:

«Անտիկ հմայք Եվրոպայի սահմանին» հոդվածը պատմում է Հայաստանի պատմա-մշակութային նշանակություն և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների և վայրերի, հայկական ազգային խոհանոցի առանձնահատկությունների մասին: «Իր բազմազան և միաժամանակ եվրոպական ոճի մայրաքաղաք Երևանով, նախկին խորհրդային հանրապետությունը կարծես Կովկասի անդամանդը լինի, որի մշակույթը դեռևս պետք է բացահայտվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասվում է հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանն այսօր ներկայանում է աշխարհին իր գեղատեսիլ վանքերով, համեղ խոհանոցով և աննկարագրելի հյուրասիրությամբ: Չնայած հոդվածագիրը խորհուրդ է տալիս Հայաստան այցելողներին լինել հայտնի զբոսաշրջային կենտրոններում, այնուամենայնիվ, շեշտում է, որ «բազմաթիվ հրաշագեղ վանքեր թաքնված են լեռների խորքերում», որտեղ ևս անհրաժեշտ է այցելել:

Ամսագիրը հրատարակվել է 5.000 օրինակով: Ուկրաինայից հետո, սա ՆԱՏՕ-ի ամսագրում Գործընկեր երկրի վերաբերյալ տպվող երկրորդ հոդվածն է: Հոդվածը երկլեզու է` անգլերեն և ֆրանսերեն:

ARMENPRESS.am