Լուրեր
նորություններ/news

Ուելսի արքայազնին խիստ մտահոգում են Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների դժվարությունները

Ուելսի արքայազնին խիստ մտահոգում են Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների դժվարությունները

Ուելսի արքայազն Չարլզը Հորդանանի արքայազն Հազիի եւ Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Շարթրի ուղեկցությամբ Լոնդոնում մերձարեւելյան մի քանի քրիստոնեական եկեղեցիներ է այցելել եւ ծանոթացել դրանց խնդիրներին: Այդ մասին հաղորդում է Ուելսի արքայազնի պաշտոնական կայքը:

Սիրիական ուղղափառ եկեղեցու լոնդոնյան տաճարում Դավիդ Յակուբը արցունքն աչքերին օգնություն է աղաչել է արքայազնից: Արքայազնն ուշադիր լսել է տղամարդու պատմությունն այն մասին, թե ինչպես են ապստամբները հարձակվել իր հայրենի Սադաթ գյուղի վրա, սպանել մարդկանց ու պղծել եկեղեցին:

Եկեղեցիներ այցելելուց հետո Ուելսի արքայազնը Քլարենս-հաուզում ներկա  է  գտնվել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պատվին կազմակերպված ընդունելությանը, որտեղ էլ ելույթ է ունեցել: «Ես խորապես մտահոգված եմ աճող դժվարությունների, որոնք ծառացել են քրիստոնեական համայնքների առջեւ Մերձավոր Արեւելքի տարբեր մասերում: Ինձ թվում է, մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները գնալով ավելի հաճախ եմ հայտնվում իսլամիստ ծայրահեղականների թիրախում: Քրիստոնեությունը փաստացի ծնունդ է առել Մերձավոր Արեւելքում, եւ մենք չպետք է մոռանանք Մերձավոր Արեւելքի մեր եղբայրների եւ քույրերի մասին հանուն Քրիստոսի», — նշել է արքայազն Չարլզը:

Բրիտանական գահի ժառանգորդն իր զղջումն է հայտնել տարածաշրջանում քրիստոնյաների թվի նվազեցման վերաբերյալ: «Այսօր Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ամենաքիչ թվով քրիստոնյաներ են կենտրոնացած՝ բնակչության միայն չորս տոկոսը, եւ ակնհայտ է, որ Մերձավոր Արեւելքի քրիստոնյա բնակչության թիվը վերջին դարում կտրուկ նվազել է եւ շարունակում է նվազել», — ասել է Ուելսի արքայազնը՝ ավելացնելով, որ նա ուրախ է Լոնդոնում տեսնել Մերձավոր Արեւելքի քրիստոնեական եկեղեցիների ակտիվ եկեղեցական գործունեությունը՝ ներառյալ Հայ առաքելական եկեղեցին:

Լուրեր Հայաստանից — NEWS.am