Լուրեր
նորություններ/news

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ուղերձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ուղերձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերթական անգամ հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ ՌԴ տարածք մուտք/ելք գործելիս խստիվ հետևել ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջներին, որոնք սահմանում են երկրում գտնվելու ժամկետները և համապատասխան կարգն օտարերկրացիների համար:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ՌԴ տարածք մուտք գործող և երկրից մեկնող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում տեղադրված էլեկտրոնային անձնական տվյալների բազայի միջոցով (http://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000) նախապես ստուգել այն հիմքերի առկայությունը, որոնք սահմանափակում են օտարեկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՌԴ տարածք:

Տվյալների նշյալ բազան էլեկտրոնային հարցման միջոցով հնարավորություն է ընձեռում պարզել, թե արդյոք օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մոտ առկա են ՌԴ տարածք մուտքն արգելող հիմքերը, թե ոչ:

Ժամանակին տեղի իրավասու մարմինների խորհրդատվությանը դիմելը կօգնի խուսափել այն գործողություններից, որոնք հակասում են ՌԴ միգրացիոն կանոններին:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայություն