Ջազ-դաշնակահարուհի Մաշա Ղարիբյանը մտադիր է նվաճել Փարիզը: Թողարկելով Mars անվանումով իր առաջին ալբոմը՝ դաշնակահարուհին դարձել է ֆրանսիական ջազային բեմի 2013 թվականի հայտնությունը: Հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից Դան Ղարիբյանի դուստր Մաշան կատարում է երաժշտություն, որը միավորում է հայկական եւ ամերիկյան երաժշտությունը՝ made in Brooklyn, ֆոլկ, Ուիլյամ Բլեյք եւ Կոմիտաս:
Երգչուհին եւ կոմպոզիտորը ստեղծագործական գործունեությամբ հարգանքի տուրք է մատուցում իր արմատներին: Մաշան Ֆրանսիայի մայրաքաղաքի հանդիսատեսին է ներկայացնելու իր ստեղծագործությունները, որոնք անցյալ տարի նվաճել են ջազի սիրահարներին: Դաշնակահարուհին նյույորքյան հայտնի երաժիշտներ Ջեյսոն Մորանի, Գրեգ Տեբորնի եւ Ռալֆ Ալեսիի հետ շարունակելու է երաժշտական ճամփորդությունը՝ ընդգրկելով Արարատ լեռն ու Բրուքլինի մթնոլորտը:
Ֆրանսիայում շրջագայությունը շարունակվելու է Թուլուզում, Կաորում եւ այլ քաղաքներում:
NEWS.am STYLE