Լուրեր
նորություններ/news

Քշիշտոֆ Պենդերեցկի. Ցեղասպանության մասին նոր գործ եմ գրում

Քշիշտոֆ Պենդերեցկի. Ցեղասպանության մասին նոր գործ եմ գրում

Ցեղասպանության մասին նոր գործ եմ գրում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց լեհ նշանավոր կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Հունվարի 13-16-ը Երեւանում Պենդերեցկուու 80-ամյա հոբելյանի առթիվ կանցկացվի «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը`«Երեւանյան հեռանկարներ»միջազգային փառատոնի շրջանակներում: Միջոցառման ընթացքում հունվարի 13-16-ը տեղի կունենա 4 համերգ:

Պենդերեցկին նշեց, որ գրում է նոր ստեղծագործություն` հայկական տեքստով եւ երգչախմբի համար` Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:

«Մինչ այս, ես մի գործ էի գրել, որի առաջին հատվածում հայկական մեղեդի էր հնչում, իսկ այս գործը սաղմոսների հիման վրա է լինելու: Ցավում եմ, որ հայերեն չգիտեմ, բայց հույս ունեմ, որ մաեստրո Ստեփան Ռոստոմյանը կօգնի ինձ այդ հարցում»,-ասաց Պենդերեցկին:

Yerkir.am