Լուրեր
նորություններ/news

Ժնևում Արամ Ա Կաթողիկոսը կպատմի Սիրիայի քրիստոնեական համայնքների դրության վերաբերյալ ունեցած մտահոգության մասին

Ժնևում Արամ Ա Կաթողիկոսը կպատմի Սիրիայի քրիստոնեական համայնքների դրության վերաբերյալ ունեցած մտահոգության մասին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն հունվարի 13–ին մեկնել է Ժնև, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական համակարգից։

Շվեյցարիայում կաթողիկոսը հանդիպումներ և խորհրդակցություններ կունենա Սիրիայի քրիստոնեական համայնքների հետ կապված մտահոգությունների շուրջ՝ Ժնև–2 համագումարի լույսի ներքո:

Վեհափառն արդեն  խորհրդակցություններ է ունեցել Ռայի Պատրիարքի (Մարոնիթ), Եազիճի Պատրիարքի (Հույն Ուղղափառ) և Զաքքա Պատրիարքի (Ասորի Ուղղափառ) ինչպես նաև համայնքային ու քաղաքական պատասխանատուների հետ՝ քրիստոնյա համայնքների հավաքական տեսակետները ու մոտեցումները հստակեցնելու ու համադրելու նպատակով:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխիկ աթոռներից է։ Կաթողիկոսարանի նստավայրը Հայոց ցեղասպանությունից հետո` 1930 թվականին, Կիլիկիայից տեղափոխվել է Անթիլիաս (Լիբանան)։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի լիազորության ներքո են նաև Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի ՀԱԵ թեմերը։

Նովոստի–Արմենիա