Լուրեր
նորություններ/news

Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակած Ռագըփ Զարաքոլուն 2 տարով կհյուրընկալվի Շվեդիայում

Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակած Ռագըփ Զարաքոլուն 2 տարով կհյուրընկալվի Շվեդիայում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրք հրատարակիչ եւ մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուն 2 տարով կհյուրընկալվի Շվեդիայի Սիգտունա քաղաքում։

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ Սիգտունա քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվել է, թե ճնշման տակ գտնվող գրողներին անվտանգ երկրներում աշխատանքը շարունակելու հնարավորություն տվող Cities of Refuge Network-ի եւ միջազգային PEN կազմակերպության շնորհիվ Ռագըփ Զարաքոլուն 2 տարի կապրի Սիգտունա քաղաք։

Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին եւ 2013-ի դեկտեմբերին այցելել էր Հայաստան։

Լուրեր Հայաստանից — NEWS.am