Բելգիայի Հայ դատի հանձնախումբը հունվարի 15-ին հանդիպում է ունեցել այդ երկրում Շվեյցարիայի դեսպան Բենեդիկտ դե Դերյատի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բելգիայի տեղեկացրին Հայ դատի հանձնախմբից, հանդիպման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման առնչությամբ:
Հանձնախմբի ներկայացուցիչները դեսպանին ներկայացրել են գործի մանրամասները և ընդգծել կայացված վճռի բողոքարկման անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև, որ Փերինչեքը դիտավորյալ է Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունն անվանել «միջազգային սուտ»` մարտահրավեր նետելով շվեյցարական օրենսդիրների կողմից ընդունված որոշմանը:
Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Փերինչեքի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:
ARMENPRESS.am