Լուրեր
նորություններ/news

Ֆրանսահայերը բողոքի ակցիա կանցկացնեն ընդդեմ Թուրքիայի ԵՄ անդամակցության

Ֆրանսահայերը բողոքի ակցիա կանցկացնեն ընդդեմ Թուրքիայի ԵՄ անդամակցության

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած պաշտոնական այցի եւ այդ երկրի ԵՄ անդամակցության բանակցությունները վերսկսելու հետ կապված ֆրանսահայերը հունվարի 25-ին եւ 26-ին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր կկազմակերպեն: Այս մասին գրում է «Nouvelles d’Arménie»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին:

Փարիզում Տրոկադերոյի հրապարակում բողոքի ակցիան տեղի կունենա հունվարի 26-ին, Լիոնում ու Մարսելում՝ հունվարի 25-ին, իսկ Մոնպելյեում՝ հունվարի 26-ին, տեղի վարչակազմի շենքի առջեւ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am