Ֆրանսիական Ռուան քաղաքում հունվարի 28-ին «Հայացք աշխարհի ֆիլմերին» փառատոնի ընթացքում տեղի կունենա 2011թ.-ին ստեղծված «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիմլի ցուցադրությունը, որից հետո նախատեսված է հանդիպում-երկխոսություն ֆիլմի ստեղծագործական խմբի հետ միասին:
Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie», այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարում է, որ «ապացուցված չէ անհրաժեշտությունը դատապարտել 1915թ.-ին եւ դրան հաջորդող տարիներին հայերի նկատմամբ վայրենությունների որակումը որպես ցեղասպանություն ժխտելու համար», Ռուանում փառատոնը կազմակերպում է հատուկ երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժխտման հարցին:
Միջոցառումը տեղի կունենա հունվար 28-ին, տեղական ժամանակով 20:30-ին, Մոն-Սենտ-Էնյանում գտնվող «Արիել» կինոթատրոնում: Ֆիլմը, որը ներկայացվել ու մրցանակների էր արժանացել միջազգային մի քանի փառատոներում, յուրահատուկ կերպով պատմում է մոտ 100 տարվա ընթացքում թուրքական պետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման մասին: