Լուրեր
նորություններ/news

Դինքի սպանության 7-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվում են միջոցառումներ

Դինքի սպանության 7-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվում են միջոցառումներ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլում, հունվարի 17,18 եւ 19-ին տեղի կունենան հիշատակի միջոցառումներ։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ հունվարի 17-ին Ստամբուլի Բողազիչի համալսարանում տեղի կունենա «Հրանտ Դինք, մարդու իրավունքներ եւ խոսքի ազատություն» խորագիրը կրող կոնֆերանս։

Հունվարի 18-ին, «Մալաթիայի Հրանտ Դինքի պլատֆորմը» Մալաթիայում՝ Դինքի տան մոտից երթ է իրականացնելու։

Նույն օրը Ստամբուլի Քադըքյոյի Yeni Kafe –ում  երեկոյան 19։00-ին կցուցադրվի Ումիթ Քվանչի «Հունվարի 19-ից մինչեւ հունվարի 19-ը» վավերագրական ֆիլմը։

Նույն օրը, 15։00-ին,  Aka Der Հկ-ն Ստամբուլի Փանգեա մշակույթի կենտրոնում Դինքին նվիրված միջոցառում է կազմակերպելու։

Հունվարի 19-ին՝ Դինքի սպանության օրը, Ստամբուլի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհննես եկեղեցում պատարագից հետո Բալըքլըում գտնվող Դինքի գերեզմանի շուրջ հիշատակի միջոցառում տեղի կունենա։

Նույն օրը, 13։30-ին, Ստամբուլի Թաքսիմի հրապարակից երթ է սկսվելու դեմի «Ակոս»-ի խմբագրություն։

Նույն օրը, Անկարայում «հեծանվային ակտիվիստները» 16։00-ին միջոցառում կանեն Դինքի համար։

Նույն օրը, Ստամբուլի Բաքըրքյոյի Ազատության հրապարակում, 19։30-ին տեղի կունենա Հրանտ Դինքի հիշատակման միջոցառում։

Լուրեր Հայաստանից — NEWS.am