Լուրեր
նորություններ/news

Հայ դատավորի որդին հետմահու պարգեւատրվելու է ԱՄՆ Ռազմածովային խաչով

Հայ դատավորի որդին հետմահու պարգեւատրվելու է ԱՄՆ Ռազմածովային խաչով
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայազգի ամերիկյան զինվոր Մեթ Մանուկյանը հետմահու պարգեւատրվելու է ԱՄՆ Ռազմածովային խաչով՝ Աֆղանստանում ծառայության ժամանակ կատարած հերոսական գործողությունների համար:

Պարգեւատրվելու են երկու ծովայինների հարազատներ, հաղորդում է nbcsandiego.com-ը:

Սպաների խոսքով, Մանուկյանը հրամայել է ծովային հետեւակայիններին անվտանգ տեղ տեղափոխվել, իսկ ինքը շեղել է թշնամու ուշադրությունը: Նա մահացու վնասվածք էր ստացել:

Ռազմածովային խաչը Ռազմածովային ուժերի նախարարության բարձրագույն պարգեւն է եւ երկրորդն է ԱՄՆ ռազմական պարգեւների ցանկում:

Նշենք, որ Մանուկյանը գնդակահարվել էր աֆղան ոստիկանների կողմից, 2012թ. օգոստոսի 10-ին:

Մեթ Մանուկյանը դատավոր Փիթեր Մանուկյանի եւ դատարանի անդամ Պատրիսիա Մանուկյանի որդին է, ապրում էր Սանտա Կլարայում, ծառայել է Իրաքում, իսկ Աֆղանստանում ծառայում էր երկրորդ անգամ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am