Լուրեր
նորություններ/news

Սփյուռքի նախարարն ընդունել է Ֆրանսիայի սենատի սենատոր Ժան-Իվ Լեկոնտին

Սփյուռքի նախարարն ընդունել է Ֆրանսիայի սենատի սենատոր Ժան-Իվ Լեկոնտին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունվարի 17-ին ընդունել էՖրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական միջոցառումներին, Ֆրանսիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին առնչվող հարցեր:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում բարձր է գնահատել Ֆրանսիայի սենատի դերը ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաեւ հայ համայնքի քաղաքական ակտիվ դերակատարությունը՝ հավելելով, որ Ֆրանսիայի հայ համայնքի նման գործելակերպը օրինակ է հայկական Սփյուռքի շատ այլ համայնքների համար:

Սենատոր Ժան-Իվ Լեկոնտը շնորհակալություն է հայտնել նախարար Հրանուշ Հակոբյանին՝ ընդունելության, կարծիքների փոխանակման եւ ստեղծված քաղաքական իրավիճակին ծանոթացնելու համար՝ հույս հայտնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների համար առաջիկա երկու տարիները կլինեն «հնարավորության» տարիներ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am