Լուրեր
նորություններ/news

Հուշարձանագետները մատենաշար կհրատարակեն Հայոց ցեղասպանության 100- ամյակի կապակցությամբ

Հուշարձանագետները մատենաշար կհրատարակեն Հայոց ցեղասպանության 100- ամյակի կապակցությամբ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» կհրատարակի 36 հատորներից կազմված մատենաշար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 17-ին հրավիրված ասուլիսում հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտնեց, որ մինչ 2015 թվականը իրենք կհրատարակեն մատենաշարի 2-3 հատորներ:

«Մենք մատենաշար ենք նախատեսել, որը Արևմտյան Հայաստանի մոտ 70 գավառները 36 հատորների մեջ է ներկայացնելու: Հուսով ենք, այս տարի նվաագույնը մեկ հատոր կկարողանանք հրատարակել»,- ասաց Կարապետյանը:

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» ծրագրում է մինչ 2014 թվաանի ավարտը հրատարակել ևս երեք աշխատություն: Դրանցից առաջինը Խոջիվանքի գերեզմանոցի մասին է լինելու: «Մենք փորձել ենք ներկայացնել դարերի պատմություն ունեցող գերազմանոցը: Որքան հնարավոր է ճշտելով` թե ըստ տարիների քանի հանգույցյալ է ամփոփվել այս գերեզմանոցում, և ովքեր էին այդ հանգուցյալները»,- ասաց Կարապետյանը` ընդգծելով, որ  գերեզմանը ոչնչացվել է 1935 թվականին:

Մինչ այս տարվա վերջ կհրատարակվի Դադիվանքին նվիրված հատոր. այն Արցախի ազատագրված Քարվաճառի շրջանում գտնվող մեծ վանական համալիր է, պատմամշակութային հոգևոր կենտրոն: Դադիվանքի մասին գրքի հեղինակն է ճարտարապետ Սամվել Այվազյանը: Հատորն արդեն խմբագրման փուլում է:

Երրորդ հատորն Աղվանից թագավորության`«Բուն Աղվանք»-ի մասին է, որը գտնվել է Կուր գետի ձախ ափին: «Բուն Աղվանքի» մասին հատորում կներկայացվեն ճարտարապետական հորշարձաններով հարուստ 300 գյուղերի պատմություններ:

 ARMENPRESS.am