Լուրեր
նորություններ/news

Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք. Ստամբուլում հազարավորները հարգել են Դինքի հիշատակը

Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք. Ստամբուլում հազարավորները հարգել են Դինքի հիշատակը

Թուրքիայի տարբեր քաղաքներում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին տեղի են ունեցել սգո եւ բողոքի միջոցառումներ, որոնցից գլխավորը տեղի է ունեցել Ստամբուլում:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, հունվարի 19-ին, 13:30-ին, հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ, Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ քաղաքական գործիչներ: Կարճ ելույթներից հետո հավաքվածները երթով շարժվել են դեպի «Ակոս» պարբերականի խմբագրություն, որի դիմաց 7 տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը:

<

Սգո միջոցառման երթի մասնակիցների ձեռքներին եղել է պաստառներ. «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Հրանտի համար, արդարության համար», «Այստեղ ենք, ախպարիկ» եւ այլն:

<

Նշենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:05-ին Հրանտ Դինքը սպանվել է Ակոսի խմբագրության դիմաց: Տեղի ունեցող շոու դատավարությունները դեռեւս չեն բացահայտել սպանության կազմակերպիչներին:

  Լուրեր Հայաստանից — NEWS.am