Լուրեր
նորություններ/news

Թուրք ազգայնականները կոտրել են «Ակոս»-ի կայքը եւ գրություն թողել

Թուրք ազգայնականները կոտրել են «Ակոս»-ի կայքը եւ գրություն թողել
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հրանտ Դինքի սպանության տարելիցի հաջորդ օրը թուրք ազգայնականները կոտրել են Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի կայքը եւ գրություն թողել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ թուրք ազգայնականների կողմից «Ակոս»-ի կայքը կոտրելուց հետո կայքի էջին ավելացրել են Աթաթուրք լուսանկարը՝ «Երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ» գրությամբ։

Նշենք, որ Հրանտ Դինքն է եղել «Ակոս» թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը մինչեւ 2007 թվականի հունվարի 19-ը։

Լուրեր Հայաստանից — NEWS.am