Լուրեր
նորություններ/news

Պենդերեցկու` Ցեղասպանությանը նվիրված գործը կկատարվի Նյու Յորքում եւ Լոնդոնում

Պենդերեցկու` Ցեղասպանությանը նվիրված գործը կկատարվի Նյու Յորքում եւ Լոնդոնում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Քշիշտոֆ Պենդերեցկին սիրեց հայկական մշակույթը, եւ նրա վերաբերմունքը Հայաստանի հանդեպ նոր գործի ստեղծումն է` Ցեղասպանությանը նվիրված. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Երեւանյան հեռանկարներ»փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը:

Նա նշեց նաեւ, որ ստեղծագործությունը լինելու է հայերեն գրաբար տեքստով` «Երրորդ սաղմոսը»:

«Տեքստի հարցում ես կօգնեմ նրան, քանի որ Պենդերեցկին, ցավոք, հայերենին չի տիրապետում: Պենդերեցկին խոստացել է, որ մինչեւ 2015-ի ապրիլի 24-ն այն պատրաստ կլինի: Ստեղծագործությունն առաջին անգամ կկատարվի աշխարհի մեծագույն բեմերից մեկում` Նյու Յորքի «Կարնեգի» համերգասրահում: Այնուհետեւ այն կհնչի նաեւ Լոնդոնի անվանի համերգասրահներից մեկում»,- ասաց Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 13-16-ը Երեւանում Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ անցկացվեց «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը`«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում:

Yerkir.am