Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ժխտել ցեղասպանությունը նույն է, ինչ ժխտել տատիկիս խոսքերը. «The Guardian»-ը գրել է 106-ամյա հայուհու մասին

27.01.2014   
  
hits: 3170


NEWS.am-ը ներկայացնում է բրիտանական «The Guardian»-ում հրապարակված հոդվածը 106-ամյա հայուհու մասին, ով փրկվել է Թուրքիայում հայերի դեմ իրագործած ցեղասպանությունից:հոդվածը գրվել է Եվրոպայի հինգ խոշորագույն թերթերի հատուկ նախագծի շրջանակներում, որոնք ներկայացնում են Առաջին Համաշխարհային պատերազմի քիչ ականատեսների հարցազրույցները:

Փոքրամարմին տարեց կինը Մարսելում արդեն փողոց դուրս չի գալիս: Կծկված, ձեռնափայտին հենվող տատիկին ուրախացնում են դուստրն ու թոռները: Հարցրեք նրան մանկությունից, նա անմիջապես առույգանում է: Օվսաննա Գալստյանը 106 տարեկան է եւ մեկն է այն վերջիններից, ովքեր ողջ են մնացել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից հետո: Օվսաննան պարզ գիտակցում  է դերը, որը պետք է կատարի ինքը մոտ 100 տարի անց:

«Աստված ինձ թույլ է տվել այսքան երկար ապրել, որպեսզի ես կարողանամ պատմել պատմությունը»,- ասում է նա՝ հիշողության մեջ պահելով ահաբեկչության մի շարք պատկերներ ու մանրամասներ: Օվսաննան ծնվել է 1907թ.-ին Ադաբազարում, որը 100 կմ արեւելք է ընկած Կոստանդնուպոլսից(ներկայիս Ստամբուլ): Նա մեծացել է եկեղեցու դիմաց գտնվող գեղեցիկ տանը: Քաղաքն առեւտրի ու արհեստների կարեւոր կենտրոն էր հայ բնակչության համար, որի թիվը 1914թ.-ին կազմում էր մոտ 12.5 հազար մարդ: «Նույնիսկ հույներն ու թուրքերն էին հայերեն խոսում»,- պատմում է Օվսաննա: Նա ինքը թուրքերեն սովորել է միայն տեղահանման ժամանակ: Հայրը գինետուն ուներ, որտեղ գտնվում էր նաեւ վարսավիրանոց ու ատամնաբուժարան: Նա այնտեղ էր գնում ամեն առավոտ՝ դպրոցից առաջ, թեյ խմելու համար:

1915թ.-ին Օվսաննան 8 տարեկան էր, երբ երիտթուրքերի կառավարությունը հրամայեց տեղահանել հայերին: «Կիրակի էր, եւ Օվսաննայի մայիրը վերադառնում էր եկեղեցուց: Քահանան քիչ առաջ էր հայտարարել, որ քաղաքի ամեն շրջան պետք է երեք օրվա ընթացքում դատարկվի»,- ասում է նրա թոռ Ֆրեդերիկգ, ով պահպանել է ընտանեկան պատմությունը: Խմբերը ոտքով շարժվում էին հարավ ու արեւելք: Օվսաննան ծնողների, եղբոր, հորեղբոր, հորաքրոջ ու զարմիկների հետ եկել է Էսքիշեհիր, որտեղ նրանց տեղավորել են անասունների հետ մի վագոնում: Այդպես հազարավոր հայեր ուղարկվել են Սիրիայի անապատներ: Սակայն գնացքը Չայի ճանապարհին Աֆյոնքարահիսար նահանգում, կանգնեցվել է, նրանց հրամայել էն ժամանակավոր ճամբար կառուցել:

Բաշխման կենտրոններն առջեւում արդեն լեցուն էին: Միայն երկու տարի անց նրանք վերջապես բաժանվեիցն ու թաքնվեցին գյուղերում: Օվսաննան հիշում է, թե ինչպես էր անհանգստանում երիտասարդ աղջիկների մասին, որոնց առեւանգում էին Օսմանյան բանակում ծառայող ավազակները: 1918թ.-ի հաշտությունից հետո Օվսաննան ու իր ընտանիքը վերադարձել են ու հայտնաբերել, որ իրենց տունն ամբողջովին այրվել է, այնուհետեւ նրանց դուրս են հրավիրել քաղաքի թուրք բնակիչները: Սկզբում նրանք գնացել են Կոստանդնուպոլիս: 1924թ.-ին Օվսաննայի հորեղբայրներն իրենց ընտանիքներով մեկնել են ԱՄՆ: Չորս տարի անց նավակով ինքն էլ մեկնում է Մարսել:

«Մենք ժամանեցինք դեկտեմբերին, երբ ձյուն էր գալիս»,- հիշում է նա: Այսօր Մարսելի բնակչության 10 տոկոսը ծագում է Հայոց ցեղասպանությունից հետո ողջ մնացած հայերից: Օվսաննան աշխատում էր տեքստիլ արդյունաբերության ոլորտում: Ամուսնացել էր ընտանիքից միակ ողջ մնացած Զավեն Գալստյանի հետ: Նրանք բացել են արեւելյան խանութ, հողատարածք գնել ու հիմնավորվել: «Նա մեզ հայերեն է սովորեցրել, սակայն իր պատմությունները լսել ենք ավելի ուշ»,- ասում է Ֆրեդերիկը:

Օվսաննան աշխատում է մշակութային միավորումներում ու մասնակցում է համայնքի  բողոքի ակցիաներին: Նա հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի չմարող ձայնն է: «Ժխտել ցեղասպանությունը նույնն է, ինչ ժխտել տատիկիս խոսքերը»,- ասում է Ֆրեդերիկը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը