Լուրեր
նորություններ/news

Կիրո Մանոյան. Հայաստանը պետք է հետեւի Սիրիայի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը

Կիրո Մանոյան. Հայաստանը պետք է հետեւի Սիրիայի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայաստանը պետք է հետեւի Սիրիայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքների պաշտպանությանը: Այս մասին հունվարի 27-ին լրագրողներին ասել է ՀՅԴ բյուրոյի   Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կարող է անել Հայաստանը, եթե նրան չեն հրավիրել Սիրիայի հարցով «Ժնեւ 2» խորհրդաժողովին:

«Նման տեսակետ արդեն հնչել է. լավ կլիներ, եթե Հայաստանը մասնակցեր այդ խորհրդաժողովին` որպես շահագրգիռ կողմ: Եթե դա տեղի չի ունեցել, ապա մենք պետք է առնվազն հետեւենք, որպեսզի բանակցություններում մշտապես հաշվի առնվեն Սիրիայի ազգային փոքրամասնությունների իրավունքները, մասնավորապես` հայերի», – հայտարարել է Մանոյանը:

Նշենք, որ նախքան Սիրիայում ռազմական գործողություններն սկսվելը, ըստ տարբեր գնահատականների, ապրում էր 150-200 հազար հայ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am