Լուրեր
նորություններ/news

Կիրո Մանոյան. Հայաստանի անվանմանն «արեւելյան» բառը կցելու համար շատ ուշ է, ավելի լավ է հիշենք Վիլսոնի քարտեզի մասին

Կիրո Մանոյան. Հայաստանի անվանմանն «արեւելյան» բառը կցելու համար շատ ուշ է, ավելի լավ է հիշենք Վիլսոնի քարտեզի մասին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայաստանը Արեւելյան Հայաստան անվանափոխելու համար արդեն շատ ուշ է, հունվարի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերջին հայտարարությունը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի նման անվանումն արդեն քննարկվել էր  1990թ. օգոստոսին Անկախության հռչակագիրը կազմելու ժամանակ: Գերագույն խորհրդի անդամների մեծ մասն այն ժամանակ մերժել էր այդ տարբերակը` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի պատմական արդարության հասնելու  գործում իր դերը գիտակցող երկիր:

«Պետք է ոչ թե անունը փոխել, այլ` քաղաքականությունը: Թող իշխանությունները հրաժարվեն հայ-թուրքական արձանագրություններից: Թող Հայաստանը նոյեմբերի 22-ը` Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման օրը, ընդունի որպես Հայրենիքը վերադարձնելու օր: Բացի դրանից, այժմ գործող Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կարող է տեքստում  հետեւյալ փոփոխությունն առաջարկել.  ՀՀ-ն Հայաստանի Առաջին հանրապետության իրավահաջորդն է եւ հանդես է գալիս հայկական սահմանների վերաբերյալ կայացրած վճիռներին կողմ:  Քանի որ Վուդրո Վիլսոնի որոշումը վերաբերում էր ոչ թե ամբողջ հայ ժողովրդին, այլ որոշակի իրավական սուբյեկտի` Հայաստանի Հանրապետությանը», — հայտարարել է Կիրո Մանոյանը:

Այն հարցին, թե ինչու Աշոտյանի գաղափարը չի ստացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աջակցությունը, Մանոյանը նշել է, որ հնարավոր է` դա պարզապես հասարակության վրա գաղափարի ազդեցությունը ստուգելու փորձ էր: «Համեմատեք դա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 5-ի հայտարարության հետ, որը հայտարարել էր Թուրքիային ներկայացվող պահանջների մանրամասն իրավական հիմնավորման անհրաժեշտության մասին», — նշել է Մանոյանը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am