Լուրեր
նորություններ/news

ԱՄՆ-ի հայերը ամերիկացի հարկատուներին կոչ են անում դադարեցնել ֆինանսական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ-ի հայերը ամերիկացի հարկատուներին կոչ են անում դադարեցնել ֆինանսական օգնությունն Ադրբեջանին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկացի հարկատուներին կոչ է արել դադարեցնել ֆինանսական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Հանձնախումբը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել դիմել Կոնգրեսի եւ Սենատի անդամներին, որպեսզի բացառեն ֆինանսական օգնությունը Ադրբեջանին 2015-ի բյուջեի մասին օրինագծից:

Ամերիկահայերը հիշեցնում են, որ շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից մեկ շաբաթում երկրորդ հայ զինվորն է զոհվել, վիրավորվել է 16-ամյա մի աղջիկ, իսկ Բաքվի ռազմաշունչ հռետորությունը չի դադարում:

Facebook-ի իր էում Հանձնախումբը հրապարակել է կոնգրեսականների ու սենատորների անուններն ու հեռախոսահամարները, որոնք պատասխանատու են բյուջեի համար:

Լուրեր Հայաստանից — NEWS.am