Լուրեր
նորություններ/news

Ֆրանսիայում տեղի է ունեցել «Եդեսիա. քրիստոնեական մարգարիտը հայ-սիրիական սահմանին» գրքի շնորհանդեսը

Ֆրանսիայում տեղի է ունեցել «Եդեսիա. քրիստոնեական մարգարիտը հայ-սիրիական սահմանին» գրքի շնորհանդեսը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ֆրանսիական Բուր-լե-Վալանս քաղաքում Ժան Մուլենի անվան երիտասարդության ու մշակույթի տանը «Արմենիա» միավորման կողմից կազմակերպվել էր Հովհաննես Էքինջյանի «Եդեսիա. քրիստոնեական մարգարիտը հայ-սիրիական սահմանին» գրքի շնորհանդեսը, որն ուսումնասիրում է Ուրֆայի(Եդեսիա) պատմությունը, որտեղ Մեսրոպ Մաշտոցը հայկական այբուբենն է ստեղծել 5-րդ դարի սկզբին: Այդ մասին գրում է «Nouvelles d’Arménie»-ն:

Բժշկության ոլորտը ներկայացնող գիտնական Հովհաննես Էքինջյանը, ում հայրը ծագումով Ուրֆայից է, բացատրել է, որ գիրքը երկարատեւ աշխատանքների ու գիտական հետազոտությունների արդյունք է: «Եդեսիան ոչ մի քաղաքի նման չէ, քանի որ լի է պատմությամբ, մշակույթով ու հարստությամբ: Այն բնակեցված էր խեթերով, հույներով, հռոմեացիներով, մոնղոլներով ու թուրքերով: Հայ բնակչությունը հաստատվել է այստեղ մի քանի հազարամյակ առաջ»,- նշել է Հովհաննես Էքինջյանը: Գրքի հեղինակը ներկայացրել է նաեւ հին ճանապարհորդների ու պատմաբանների ասույթները Եդեսիայի մասին: Նա նաեւ նկարագրել է 1895թ.-ի կոտորածը, հայերի ցեղասպանությունն ու ողջ մնացածների ճակատագիրը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am