Լուրեր
նորություններ/news

Լոս-Անջելեսում հայուհին ստացել է բուժքույրերի ազգային մրցանակ

Լոս-Անջելեսում հայուհին ստացել է բուժքույրերի ազգային մրցանակ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Սալպի Ակարագյանը ստացել է Լոս- Անջելեսում Կալիֆորնիյի համալսարանի Ռոնալդ Ռեյգանի անվան կենտրոնի բուժքույրերի միության «Nurse.com» ազգային մրցանակ: Այդ մասին գրում է«Nurse.com» կայքը:

«Ինձ համար մեծ պատիվ է հանձնել այս հեղինակավոր մրցանակը Սալպիին: Կասկած չկա, որ նա հասել է մասնագիտական հաջողությունների, եւ սա նրա քրտնաջան աշխատանքի եւ նվիրվածության հատուկ ճանաչումն է»,- ասել է «Nurse.com»-ի ավագ փոխնախագահ Էյլին Ուիլյամսոնը:

Վիրաբույժ,պրոֆեսոր Ակիրա Իսիյաման պատմել է Ակարագյանի մասին իր առաջին տպավորության մասին, ասելով,  որ նա հանդիսանում է առաքելության սիրտը եւ այն մարդը, որ երբեք չի հոգնում իր կոչումից: Ակարագյանը ցույց է տվել մի տեսանյութ Հայաստանում աշխատող իր խմբի մասին եւ այն երեխաների մասին, որոնց լսողությունը նրանք վերականգնում են ականջային (կոխլեար) իմպլանտների օգնությամբ:

Լոս-Անջելեսում Ակարագյանը շատ ժամեր է նվիրում ուսանողներին: Նա նաեւ քրտնաջան աշխատում է Հարավային Կալիֆորնիայում հօգուտ հազարավոր ամերիկահայ դպրոցականների,  որոնք նրա ջանքերի շնորհիվ անցնում են անհրաժեշտ սքրինինգ (կանխարգելիչ ստուգումներ): Նա աջակցում է ամերիկահայ բուժքույրերին իր` Կալիֆորնիայում հիմնած բուժքույրերի Հայ-ամերիկյան միության միջոցով: Բացի այդ, նա Հայաստանում աշխատել է մի շարք բուժքույրերի հետ` հաստատելով երկրում բուժքույրերի առաջին դպրոցը բակալավրիատի համակարգում, որը կարող է հպարտանալ ավելի քան 400 շրջանավարտներով, ինչպես նաեւ օգնել է ստեղծել նորածինների վերակենդանացման կենտրոն, կանանց առողջապահության առաջին ամբուլատոր կլինիկան եւ սիրտ-թոքային վերակենդանացման կրթական կենտրոնը:

NEWS.am Medicine