«Սիրիայից՝ Հայաստան. գտնված Հայրենիք» ֆիլմն արժանացել է «Ազգային կինո» մրցանակի
·1 րոպե
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Գտնված Հայրենիք» վավերագրական ֆիլմին:
«Հայկական կինոյի զարթոնք կինոկենտրոն»-ից հայտնում են, որ ֆիլմը նման մրցանակի է արժանացել Սիրիայից դեպի Հայաստան (մասնավորապես՝ Արցախ) հայրենադարձների ներկայիս կյանքը լավագույնս ներկայացնելու, ինչպես նաև սիրահայերի՝ հայրենիքում ապրուստ վաստակելու ուղիները ուրվագծելու համար: