Լուրեր
նորություններ/news

Պետք է օգնել նորաստեղծ երգչախմբերին, որոնց շուրջ համախմբվում է սիրահայությունը. Հրանուշ Հակոբյան

Պետք է օգնել նորաստեղծ երգչախմբերին, որոնց շուրջ համախմբվում է սիրահայությունը. Հրանուշ Հակոբյան
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Մասնագիտական օգնություն պետք է ցուցաբերել նորաստեղծ «Կռունկ», Շառավիղ», «Կարոտ» երգչախմբերին, քանի որ նրանց շուրջ համախմբվում է սիրահայությունը: Այս մասին, փետրվարի 12-ին, սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Սիրիահայության շրջանում ՀՀ մշակույթի նախարարության կատարած  աշխատանքների մասին» զեկուցումով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադառնալով սիրիահայերի մշակութային ինտեգրման  հարցերին, կարեւորել է մասնագիտական օգնությունը նորաստեղծ «Կռունկ», Շառավիղ», «Կարոտ» երգչախմբերին, քանի որ նրանց շուրջ համախմբվում է սիրահայությունը: Նախարարը նշել է նաեւ տաղանդավոր երիտասարդներին գտնելու եւ օժանդակելու մասին. «Շատ կարեւոր է աշխատանքը երիտասարդության շրջանում: Շնորհալի, տաղանդավոր երիտասարդներին, պատանիներին պետք է օգնել, ինքնադրսեւորման հնարավորություն տալ»:

«Սիրիայում տիրող իրավիճակի եւ հայ համայնքի խնդիրների մասին» զեկուցել է ԱԳՆ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

Այնուհետեւ ներկայացվել են «Սիրիահայերի շրջանում բարեգործական կառույցների կողմից իրականացված ծրագրերը»: Զեկուցումներով հանդես են եկել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի նախագահ Լենա Հալաջյանը, Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչ Աննա Եղիազարյանը եւ «Արմենիան լայթհաուզ» բարեգործական հիմնադրամի անդամ Նաիրա Մուրադյանը:

Ամփոփելով նիստը՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել զեկուցողներին եւ գերատեսչությունների ներկայացուցիչներին կատարած աշխատանքի համար եւ նախանշել հետագա անելիքներն ու ծրագրերը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am