Լուրեր
նորություններ/news

Հայ երիտասարդ բանաստեղծը` միջազգային փառատոնի հաղթող

Հայ երիտասարդ բանաստեղծը` միջազգային փառատոնի հաղթող
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Փետրվարի 17-ին Կազանում անցկացված միջազգային`«Աստղային տոմս»մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել հայ բանաստեղծ Հարություն Հովակիմյանը. հաղորդում է kazanpress.ru-ն:

Մրցանակաբաշխությունն անցկացվել է «Աքսյոնով ֆեստ»փառատոնի շրջանակներում: Հարություն Հովակիմյանը հաղթող է  ճանաչվել«Պոեզիա» անվանակարգում: «Արձակ» անվանակարգում մրցանակ է ստացել սանկտպետերբուրգցի ստեղծագործող Եվգենի Բաբուշկինը: Մրցանակակիրները բեմում կարդացել են իրենց ստեղծագործությունները:

Հարություն Հովակիմյանն իր բանաստեղծությունն ընթերցել է նախ հայերենով, ապա` ռուսերենով:

Հարություն Հովակիմյանը ՀԳՄ անդամ է, գրականության ոլորտում արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին /2010/:«Երբ մենք չաղոթեցինք» ժողովածուի հեղինակն է:

Yerkir.am