Լուրեր
նորություններ/news

Բենինի ամենամեծ սուպերմարկետը հայ է բացել և կոչել այն «Արարատ»

Բենինի ամենամեծ սուպերմարկետը հայ է բացել և կոչել այն «Արարատ»
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Բենինի Հանրապետության ամենամեծ սուպերմարկետը հայ է ստեղծել և կոչվում է «Արարատ», երեքշաբթի հայտնեց Հայաստանում Բենինի Արտակարգ և Լիազոր դեսպան Անիսետ Գաբրիել Կոչոֆան ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշում է ԱԱՊ մամուլի ծառայությունը, որ իր երկրի ղեկավարությունը շատ է հետաքրքրված Հայաստանի հետ տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ։

Դեսպանի կարծիքով` հնարավոր համագործակցության ոլորտներն են` էներգետիկա, բնական ռեսուրսներ (ոսկի, ալմաստ), սննդարդյունաբերություն, գյուղատնտեսական տեխնիկա և այլն։

Արայիկ Վարդանյանն իր հերթին  նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է դեսպանատան միջոցով ստեղծել լուրջ տեղեկատվական բազա գործարարների հանդիպման համար։

ar.newsarmenia.ru