Լուրեր
նորություններ/news

Հայոց ցեղասպանության թեմայով կարճամետրաժ ֆիլմերի լավագույն սցենարների մրցույթ է հայտարարվել Հայաստանում

Հայոց ցեղասպանության թեմայով կարճամետրաժ ֆիլմերի լավագույն սցենարների մրցույթ է հայտարարվել Հայաստանում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց Ցեղասպանության թեմայով 4-6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը։

Մրցույթը նվիրված է Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին։

«Մասնագետներից կազմված ժյուրիի հանձնախումբն ընդունված հայտերից կընտրի 10-ը: Սցենարները կարող են ունենալ գրական հիմք: Ընտրված  10 սցենարներով կնկարահանվեն ֆիլմեր»,– ասվում է հաղորդագրությունում։

Լավագույնը ճանաչված երեք սցենարները կպարգևատրվեն  1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով, իսկ մյուսները՝  500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով:

Սցենարները պետք է ներկայացնել  «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ՝ Ք. Երևան, Մոսկովյան 3 հասցեով կամ ուղարկել info@gaiff.am Էլ. հասցեով ՝ մինչև  2014թ-ի հունիսի 30-ը:

ar.newsarmenia.ru