Լուրեր
նորություններ/news

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը սպասում է իր ռեկորդի հաստատմանը Գինեսի ռեկորդների գրքի կոմիտեի կողմից

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը սպասում է իր ռեկորդի հաստատմանը Գինեսի ռեկորդների գրքի կոմիտեի կողմից
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայտնի ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը սպասում է իր ռեկորդի հաստատմանը Գինեսի ռեկորդների գրքի գրանցման կոմիտեի կողմից։

Մադոյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ փետրվարի 20–ին Երևանում մեկ երեկոյի ընթացքում կատարել է Պագանինիի ջութակի վեց կոնցերտները։ Երեկոն դարձել է աշխարհում հազվագյուտ երաժշտական իրադարձություններից մեկը։

«Համերգին ներկա է եղել հատուկ հանձնաժողով` Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ, որը հաստատել է ռեկորդի գրանցման պահանջներին համապատասխանությունը», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է համերգային ծրագրի համակարգող Սուսաննա Զորանյանը։

Նա տեղեկացրել է, որ Գինեսի ռեկորդների գրքի գրանցման հայտն արդեն ներկայացվել է, սակայն այն պետք է քննարկվի և հաստատվի գրանցման կոմիտեի կողմից։

ar.newsarmenia.ru