Լուրեր
նորություններ/news

Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար. Ղրիմում կյանքն ընթանում է բնական հունով

Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար. Ղրիմում կյանքն ընթանում է բնական հունով
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ղրիմում իրավիճակը նորմալ է, ոչ մի տանկ չկա ոչ Սիմֆերոպոլի, ոչ Յալտայի փողոցներում, ընդհանրապես` Ղրիմում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը` մեկնաբանելով իրավիճակը Ղրիմում:

Ըստ Մելքոնյանի` ամեն ինչ իր հունով է ընթանում: Նա նաեւ նշել է, որ Ղրիմի հայ համայնքի պաշտոնական դիրքորոշումը համահունչ է Ուկրաինայի հայ համայնքի դիրքորոշմանը, այսինքն` ստեղծված իրավիճակում հայերը չեզոքություն են պահպանում եւ հանդես գալիս երկրում կայունության եւ խաղաղության պահպանման դիրքից:  Նա նաեւ հավելել է, որ հայ համայնքի դիրքորոշման վերաբերյալ ոչ մի նոր հայտարարություն չի հետեւելու:  «Մենք կողմ ենք Ղրիմում ապրող բոլոր ժողովուրդների խաղաղությանը եւ  անդորրին»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՌԴ Դաշնության խորհուրդը  միաձայն  կողմ  էր քվեարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայում ռուսական զինված ուժերն օգտագործելու նախաձեռնությանը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am