Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Էվանգելոս Մեյմարակիսը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հունաստանի խորհրդարանի նախագահ եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամենրը ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաեւ Հիշողության պուրակում, որտեղ Հունաստանի խորհրդարանի նախագահը տնկեց արծաթափայլ եղեւնի:

Լուրեր Հայաստանից - NEWS.am