Շարունակվում են Հայոց ցեղասպանության 98-ամյակի հիշատակի միջոցառումները Հունաստանում: Ապրիլի 24-ին Աթենքում Նեա Զմիրնի թաղամասում Հայոց ցեղասպանությանը նվիրված «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որին ներկա էին Հունաստանի հայ համայնքի, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիրնիի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: