Լուրեր
նորություններ/news

Հայաստանի ուկրաինական համայնքը չէր կիսում Կիեւի հակամարտության որեւէ կողմի քաղաքական հայացքները

Հայաստանի ուկրաինական համայնքը չէր կիսում Կիեւի հակամարտության որեւէ կողմի քաղաքական հայացքները

Ուկրաինացիների՝ հոգուտ եվրոպական զարգացման ընտրությունը, ավելի շուտ, կապված է տնտեսության հետ, քանի որ հենց Եվրոպայում եւս կան տարբեր մշակույթներ ու տարբեր կենսամակարդակ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ուկրաինական համայնքի նախագահ Աննա Հարությունյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի ուկրաինական համայնքը մեծ անհանգստությամբ էր հետեւում իրադարձությունների զարգացմանը: «Հայաստանում բնակվող ուկրաինացիները ամենից շատ մտահոգվում էին ոչ թե կողմերի քաղաքական համոզմունքների համար, այլ անհանգստանում էին մեր ժողովրդի համար, քանի որ թափվում էր արյուն, քանի որ ուկրաինացին սպանում էր ուկրաինացուն»,-ընդգծել է Հարությունյանը, հավելելով, որ պատմական փորձը եւս չփրկեց Ուկրաինան:

Նա ընդգծել է, որ հասարակությունը պետք է զերծ պահի ու պաշտպանի իր քաղաքացիներին բռնությունից, սպանություններից  ու արյունահեղությունից:

Լուրեր Հայաստանից — NEWS.am