Լուրեր
նորություններ/news

Երիտասարդները Ղարաբաղում Խոջալուի իրադարձություններին նվիրված ակցիա են կազմակերպել

Երիտասարդները Ղարաբաղում Խոջալուի իրադարձություններին նվիրված ակցիա են կազմակերպել

Ղարաբաղի Իվանյան գյուղում երիտասարդները ադրբեջանական Խոջալու բնակավայրում տեղի ունեցած իրադարձություների հերթական տարելիցին նվիրված ակցիա են կազմակերպել, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։

Միջոցառմանը մասնակցել է Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և բանասիրության ֆակուլտետների ավելի քան 50 ուսանող։  Նրանց ձեռքին «Մի պղծեք մեր անունը», «Մենք պահանջում ենք արդարություն», «Ամոթ երեխաներին, կանանց և ծերունիներին սպանողներին» և նման այլ գրությամբ ցուցապաստառներ էին։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը անաչառ գնահատական տալ Խոջալուի իրադարձություններին։ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում կազմակերպվել է ֆլեշ–մոբ։

Միջոցառումը կազմակերպվել է Ստեփանակերտի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։

1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինված ջարդարարների թիվը զգալիորեն ավելացավ: Ամբոխը հստակ գիտեր ինչ պետք է անել: Խմբերի բաժանված ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլև ամենից հաճախ դուրս էին բերում նրանց փողոցներն ու բակերը`հրապարակավ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:

Հայ բնակչության ջարդերը շարունակվել են նաև Ադրբեջանի այլ քաղաքներում, մասնավորապես, Բաքվում` 1990 թվականի հունվարին։ Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988-1992 թվականներին երկիր է ժամանել ավելի քան 360 փախստական հայեր Ադրբեջանի տարբեր քաղաքներից, ևս մոտ 140 հազար էթնիկ հայեր արտագաղթել են ԱՊՀ երկրներ։

ar.newsarmenia.ru