
Մարտի 1-ին Կիեւի Գրուշեւսկի փողոցում, Ուկրաինայի ազգային խորհրդարանական գրադարանի հարեւանությամբ տեղադրել են հուշարձան Սերգեյ Նիգոյանի հիշատակին: Հուշարձանը տեղադրել են Ալեքսանդր Պիլիպենկոյի նախաձեռնությամբ, հաղորդում է «Aspekty.net»-ը:
Ավելի վաղ հեւնվարի 27-ին Սերգեյ Նիգոյանի մահվան փաստի առթիվ Ուկրաինայի հայերի միությունը արտահերթ ժողով է անցկացրել Ուկրաինայի հայկական համայքների ղեկավարների հետ, որի ընթացքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ստորագրել են շրջանային կազմակերպությունների ներկա բոլոր ղեկավարները:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Կիեւ Գրուշեւսկու փողոցում հրազենայիան վնասվածքից զոհվել էր Դնեպրոպետրովսկի շրջանի բնակիչ Սերգեյ Նիգոյանը: Նա Ուկրաինայի քաղաքացի էր, ընտանիքում միակ երեխան:
Լուրեր Հայաստանից — NEWS.am