Լուրեր
նորություններ/news

Թուրքիայում հայերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել

Թուրքիայում հայերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թուրքական մամուլը փետրվարի 28-ին հաստատել է պատմական Զերզիֆան ամրոցում հնագետների կողմից հայերի զանգվածային գերեզման գտնելու տեղեկությունը:

Հաղորդվում է, որ Դիարբեքիրի եւ Մարդինի միջեւ գտնվեղ այդ տարածքում հնագետները  տասնյակ մարդկային ոսկորներ են հայտնաբերել: Լրատվամիջոցների առաջին տեղեկություններում նշվել է, որ ոսկորները պատկանում են հանցագործների, որոնց մահապատժի են ենթարկել նախորդ դարի 1990-ական թվականներին, սակայն որոշ ժամանակ անց, լրատվամիջոցների մեծ մասը հրաժարվել է նախնական վարկածից, հաղորդում է Ուղղափառություն.ռու-ն՝ վկայակորելով Linga-ն:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի կազմակերպության նախագահության աջակցությամբ Դիրաբեքիրի շրջանում գտնված ոսկորների դատաբժշկական փորձաքննություն է կատարվել: Հետազոտության արդյունքները հաստատել են, որ նրանք մահացել են նախորդ դարի 20-ական թվականներին: Հիշեցնենք, որ Զերզիֆան ամրոցը հայտնի որպես մի վայր, որտեղ հարյուրավոր հայերի է սպանել ցեղասպանության ժամանակ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am