Լուրեր
նորություններ/news

Մայր Աթոռը որեւէ առնչություն չունի Երեւանում Սուրբ Աննա եկեղեցու կառուցման աշխատանքների հետ. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռը որեւէ առնչություն չունի Երեւանում Սուրբ Աննա եկեղեցու կառուցման աշխատանքների հետ. Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Երեւանի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու եւ հայրապետական երեւանյան նստավայրի կառուցման աշխատանքներն իրականացվում են «Հովնանյան» հիմնադրամի հովանավորությամբ ու վերահսկողությամբ եւ ընթացող աշխատանքներին Մայր Աթոռը որեւէ առնչություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով Երեւանի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցու պատերի զարդաքանդակների վերաբերյալ սոցցանցերում տարբեր անհատների, մասնավորապես ճարտարապետների կողմից բուռն քննարկմանը:

«Ինչպես նախագծի պատրաստման ժամանակ, այնպես եւ այսօր` շինարարության ընթացքում արձանագրվել են թերություններ, որոնք մասնագետների մոտ ընդվզման տեղիք են տվել: Արձանագրվել են երեւույթներ, որ հակասում են հայ եկեղեցաշինության կանոններին: Այս կապակցությամբ նշեմ, սակայն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մայր Աթոռի ճարտարապետական բաժնին արդեն հանձնարարական տրվել է, որպեսզի հիշյալ անհարիր երեւույթները վերացվեն կամ շտկվեն», — ասաց Վահրամ քահանան:

Նշենք, որ օրերս լրատվական կայքերում եւ սոցցանցերում տարբեր անհատների, մասնավորապես ճարտարապետների կողմից, բուռն քննարկման առարկա դարձան Երեւանի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցու պատերի զարդաքանդակները: Դժգոհությունը վերաբերում էր մասնավորապես Սբ Տիրամոր որմնաքանդակին, զարդաքանդակներին, անհասկանալի էր նաեւ Գարեգին Նժդեհի քանդակի առկայությունը եկեղեցին երիզող քանդակներում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am