Լուրեր
նորություններ/news

Հարավային Ամերիկայի հայ համայնքը Փերինչեքի գործով մի շարք հանդիպումներ է կազմակերպել Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ

Հարավային Ամերիկայի հայ համայնքը Փերինչեքի գործով մի շարք հանդիպումներ է կազմակերպել Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հարավային Ամերիկայի հայ համայնքը Արգենտինայում եւ Ուրուգվայում շարք հանդիպումներ է կազմակերպել Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ:

«Nouvelles d’Arménie»-ն գրում է, որ Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակը  նամակ է հանձնել Շվեյցարիայի բոլոր ներկայացուցիչներին՝ ընդգծելով «այդ որոշման վնասակար հետեւանքները ոչ միայն հանուն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պայքարի, այլեւ մարդու իրավունքների  նկատմամբ միջազգային իրավունքի բոլոր օրենքների եւ սկզբունքների է»: «Հենց այդ պատճառով էլ ձեր միջոցով մենք հարգանքով խնդրում ենք Շվեյցարիայի կառավարությանը՝ բողոքարկել  մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը»,- ասվում է նամակում:

Հիշեցնենք, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել էր  հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցը Շվեյցարիայի դեմ՝ իր վճիռը հիմնավորելով խոսքի ազատությամբ: Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ. Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու համար:

Լուրեր Հայաստանից — NEWS.am