Լուրեր
նորություններ/news

Թուրքական դատարանը բավարարել է Փերինչեքի կուսակցության հայցն ընդդեմ «Ակոս»-ի խմբագրի

Թուրքական դատարանը բավարարել է Փերինչեքի կուսակցության հայցն ընդդեմ «Ակոս»-ի խմբագրի
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ստամբուլի քաղաքացիական գործերով 18-րդ դատարանը բավարարել է «Աշխատավորական» կուսակցության հայցն ընդդեմ Ստամբուլ հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի։

Ինչպես փոխանցում է «Ակոս»-ը, 2011-ի օգոստոսի 26-ին «Ակոս»-ում Ռոբեր Քոփթաշի՝ «Աշխատավորական կուսակցության աջակցության ամոթ»-ը հրապարակումից  հետո «Աշխատավորական» կուսակցությունը փոխհատուցման հայց էր ներկայացրել Ռոբեր Քոփթաշի դեմ։

Ստամբուլի քաղաքացիական գործերով 18-րդ դատարանը որոշում է կայացրել, որ Ռոբեր Քոփթաշը պետք է 3 հազար լիրա (1400 դոլար) փոխհատուցում վճարի «Աշխատավորական» կուսակցությանը։

Հետաքրքիրն այն է, որ դատարանը հայցը վարույթ էր ընդունել հայցի վաղեմության ժամկետի լրանալուց 2 օր առաջ։

Ռոբեր Քոփթաշի փաստաբանը հայտնել է, որ դատարանի կայացրած վճիռը բողոքարկվելու է։

Լուրեր Հայաստանից — NEWS.am