Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը կաջակցի ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը՝ տրամադրելով 800 հազար դոլար

11.03.2014   
  
hits: 8303


Լիսաբոնում նախարար Հրանուշ Հակոբյանը, մարտի 6-ին հանդիպումներ է ունեցել «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության նախագահ Արթուր Սանթոս Սիլվայի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հոգաբարձու, Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանի, հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար, դոկտոր Ռազմիկ Փանոսյանի եւ Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքների հետ Սփյուռքում եւ ՀՀ-ում կրթական, մշակութային, հետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու, սիրիահայ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու, երիտասարդ գիտնականների աջակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունն է հայտնել 2014-2017թթ. «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքների ծրագրերին՝ նշելով, որ դրանք Հայրենիք-Սփյուռք գործակցությանը, արեւմտահայերենի պահպանմանը եւ հայապահպանությանը միտված լավագույն քայլեր են: «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի 2014թ.-ի աշխատանքներում բացի վերը նշված ծրագրերից, նախատեսվում է նաեւ աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, ընդհանուր առմամբ հայաստանյան ծրագրերին տրամադրելով շուրջ 800 հազար ԱՄՆ դոլար:

Նախարարը այցելել է նաեւ «Գալուստ Կյուլպենկյանի» անվան թանգարան, ծանոթացել մեծ բարերարի հարուստ հավաքածուին, որտեղ տեղ են գտել արվեստի եւ մշակույթի արժեքավոր գործեր, մասնակցել է «Գալուստ Կյուլպենկյանիե անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որի կազմում ընդգրկված են նաեւ երեք երիտասարդ երաժիշտ Հայաստանից:

ՀՀ սփյուռքի նախարարը «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության նախագահ Արթուր Սանթոս Սիլվային ՀՀ վարչապետի անունից հրավիրեց Հայաստան, ով սիրով ընդունեց հրավերը:

Հաջորդ օրը ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Իսպանիայի Բարսելոնա քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Հայրապետական պատվիրակ, Իսպանիայի եւ Պորտուգալիայի ընդհանուր փոխանորդ Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտյանի, Բարսելոնայի հայկական մշակութային միության նախագահ Սեւադա Սահակյանի եւ հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ:

Նախարարը ծանոթացել է Բարսելոնայի մեկօրյա վարժարանի աշխատանքներին, հանդիպել վարժարանի սաներին, ուսուցիչներին եւ վարժարանի տնօրինությանը: Հանդիպման ժամանակ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց նվիրումի եւ ազգապահպան գործի համար, ինչպես նաեւ իր մաղթանքներն է հղել Բարսելոնայի Հայկական Մշակութային միությանը՝ ծավալած գործունեության համար, հաջողություն մաղթել միության ծրագրերին եւ միջոցառումներին: Պայամանավորվածություն է ձեռք բերվել Բարսելոնայի Հայկական Մշակութային միության եւ ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ապրիլի 18-19 Բարսելոնա քաղաքում կազմակերպվող «Եվրոպայի համահայկական 20-րդ խաղերինե:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է Սփյուռքի նախարարության 5-ամյակում իրականացրած հիմնական ծրագրերը, խոսել 2014 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, Եվրոպա/Europe, բարեգործություն/charity

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը